ԲԱՄԲԱԿ-ի առաքելությունն է աշխարհին ներկայացնել հայ դիզայներների աշխատանքը՝ նպաստելով հայրենական արտադրության ճանաչմանը տեղական եւ արտասահմանյան շուկաներում։ Մենք առաջարկում ենք մատչելի գներ, բարձր որակ եւ առցանց գնումներ կատարելու պարզ եւ վստահելի տարբերակ։ Մեր հասույթի մի մասը ուղղվում է Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններին։
Մեր աշխարհը մշակույթների խառնուրդ է: Թրենդները գալիս ու գնում են, մնում են միայն լավագույն ավանդույթները։ Վերջին տարիներին նորաձևության ոլորտը տեսել է հայ տաղանդավոր դիզայներների և հայտնի բրենդների բազմաթիվ հայեցակարգային գաղափարներ, որոնք ուղղված չեն զանգվածային արտադրությանը:
Բամբակի տեսլականն է ներկայացնել տեղական ապրանքանիշերը , այս երկրի եզակի քաղաքակրթությունը, մեծ պատմությունն ու գեղեցկությունը։